Լեհաստանում միջազգային զորավարժություններ են մեկնարկել

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանում մեկնարկել են Defender Europe 2022 և Swift Response միջազգային զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն նաև ութ այլ երկրներում ու կտևեն մայիսի 1-ից մայիսի 26-ը։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է korrespondent-ը։

Լեհաստանից բացի՝ զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Դանիայից և Մեծ Բրիտանիայից։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի 18 հազար զինվորական ավելի քան 20 երկրից։ Մասնավորապես, հենց Լեհաստանի տարածքում ներգրավվելու է մոտ 7 հազար զինվորական և 3 հազար միավոր տեխնիկա։

Զորավարժությունների շրջանակում զինտեխնիկան հիմնականում կտեղափոխվի գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխանգարելու համար։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը դիմել է բնակիչներին՝ խնդրելով չտարածել լուսանկարներ և տեսանյութեր զորքերի տեղաշարժի, ինչպես նաև դրանց գտնվելու վայրի, ռազմական ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի մասին:

«Defender Europe 22»-ը միջազգային կանոնավոր զորավարժություն է, որը կազմակերպվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից՝ ապահովելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը»,- ասվում է Լեհաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Լեհաստանը պարզաբանել է, որ DE22-ը և SR 22-ը փուլային պաշտպանական զորավարժություններ են և ուղղված չեն որևէ երկրի հետ, նաև կապված չեն տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:

Տաթև Ֆռանգյան