Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: «Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր …

