Քննարկվել է վճարային տերմինալների միջոցով թանգարանների տոմսեր ձեռք բերելու առաջարկությունը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի:

«Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների և վճարային կազմակերպությունների միջև: Միաժամանակ նոր ծառայությունը կդառնա թանգարանների հանրայնացման լրացուցիչ հարթակ»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով` նոր ծառայության շնորհիվ քաղաքացին կկարողանա վճարային տերմինալի միջոցով ձեռք բերել թանգարանի տոմս` կատարելով քարտային և առձեռն վճարում:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պատասխանատուները, ՀՀ ֆինանսների նախարարության, «ԹԵԼ-ՍԵԼ», «Իզի Փեյ», «Իդրամ», «LuckyTerminal» վճարային ընկերությունների ներկայացուցիչները:

Վճարային տերմինալներում, ինչպես հանդիպման ընթացքում հավաստիացրել են նշված ընկերությունների ներկայացուցիչները, որպես նոր ծառայություն՝ կարող են ներառվել թանգարանները: Նոր ծառայության մատուցումը կատարվելու է ընկերությունների և թանգարանների համագործակցությամբ, ու հաշվի են առնվելու գանձապետական համակարգի` դրամային փոխանցման կանոնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ուղիղ համագործակցություն կստեղծվի թանգարանների և վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: Զուգահեռաբար ընկերությունները կմշակեն ու կներկայացնեն նոր ծառայության մատուցման վերաբերյալ իրենց առաջարկները: