Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում խոլերայի համաճարակի

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները սկսել են Ուկրաինային սահմանակից շրջաններում խոլերայի բռնկման դեմ նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան ստորագրել է խոլերայի կանխարգելման լրացուցիչ միջոցների մասին որոշումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներին Ուկրաինային սահմանակից շրջաններում՝ Բրյանսկ, Կուրսկ, Բելգորոդ, Վորոնեժ, Ռոստովի մարզեր, Կրասնոդարի երկրամաս և Ղրիմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է մինչև մայիսի 15-ը պատրաստել լաբորատորիաներ խոլերայի հետազոտման համար, իսկ բուժհաստատություններին՝ մինչև հունիսի 1-ը ապահովել հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու պատրաստվածությունը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունն իր հերթին հայտարարել է, որ, հավանաբար, մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կարող է սադրանքների դիմել Ուկրաինային սահմանակից տարածքներում։

«Ավանդաբար նրանք կփորձեն դրա պատասխանատվությունը բարդել Ուկրաինայի վրա՝ մեղադրելով «կենսաբանական զենք օգտագործելու մեջ»,- հավելել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը։

Տաթև Ֆռանգյան