Factor TV-ի հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ -Պարո՛ն Սարգսյան, Ուկրանիայի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում։ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման օր էին նշում՝ փետրվարի 16: Բայց հարձակում տեղի չունեցավ։ Ձեր կարծիքով՝ վտանգը որքանով է նվազել։ -Լարվածությունը չի նվազել, և կարծում եմ՝ առաջիկայում միտում էլ չունի նվազելու։ Գիտեք, որ Արևմուտքում անընդհատ տեղեկատվական հոսքեր են, այդ թվում՝ պաշտոնական …

