Աղքատ կարող է համարվել ՀՀ ամեն 5 բնակչից 2-ը․ աղքատությունը մարդկանց գլխո՞ւմ է, թե՞ կան այլ պատճառներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որքա՞ն գումար է պետք ընտանիքին Հայաստանում նորմալ ապրելու համար։ Երևանում մեր արած հարցման ընթացքում խիստ տարբեր կարծիքներ լսեցինք․ մեկ ամսում 90 հազար դրամից մինչև միլիոններ։

Համաշխարհային բանկը նորմալ ապրելու մասին իր պատկերացումներն ունի։ Օրերս կառույցի հրապարակած վերլուծությունում կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով՝ Հայաստանի ամեն 5 բնակչից 2-ը կարող է աղքատ համարվել։

«Ելնելով կանխատեսվող մակրոտնտեսական ազդեցությունից՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը 2022 թվականին կարող է հասնել բնակչության 39․6%-ի մակարդակին, ինչը 3 տոկոսային կետով բարձր է նախորդ կանխատեսման համեմատ։ Խոցելիությունը կարող է աճել՝ պայմանավորված դրամական փոխանցումների նվազմամբ, կոմունալ վճարների բարձրացմամբ և սննդամթերքի գների աճով»,- նշվում է փաստաթղթում։

Համաշխարհային բանկի վերլուծությունում նշվում է, որ ավելի հեռուն կանխատեսելը դժվար է, և իրավիճակը կախված է լինելու Ուկրաինայի պատերազմի տևողությունից, Ռուսաստանի տնտեսության դանդաղումից, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներից։ Իսկ դրական ազդեցություն կարող է ունենալ ռուսաստանցիների հոսքը Հայաստան։

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը բացատրում է, որ Հայաստանում աղքատությունը քրոնիկ խնդիր է, եղել է անգամ Խորհրդային Միության տարիներին։ Քթոյանի խոսքով՝ միայն 2000-ականների առաջին կեսին աղքատությունը սկսեց դիտարկվել որպես խնդիր, և մշակվեցին ռազմավարություններ, բայց այն ժամանակ էլ ոչ բոլոր խնդիրները լուծվեցին, եղածներին էլ ավելացան նորերը։

«Հայաստանը հիմա բավականին բարդ ժամանակահատվածում է ապրում։ Ունենք, ունեցել ենք լրջագույն մարտահրավերներ՝ համավարակ, պատերազմ, հիմա էլ՝ նոր պատերազմական իրողություններ։ Այս ամենը, բնականաբար, հարվածում է բնակչության եկամուտներին, բնակչության սպառմանը, ինչն աղքատության նոր ալիք է իր հետ բերում»,- նշում է Քթոյանը։

Գործող կառավարության նախընտրական ծրագիրը, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնացել է 2021 թվականի ընտրություններին, խոստանում է աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել մինչև 2026 թվականը։ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես հայտնի է, աղքատության մասին ավելի ռադիկալ պատկերացումներ ունի։

«Աղքատությունը միայն զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունն առաջին հերթին գլխում է: Որևէ մարդ, որն իր մտքում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես՝ արա, չի հաղթահարի. տար ամեն օր հազար, հարյուր հազար դոլար տուր, եթե ինքն իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, չի հաղթահարի»,- ասում էր Փաշինյանը 2019-ին։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը խնդիրը ներկայացնում է այլ տեսանկյունից։ Մարդն իր անելիքն ունի, բայց առանց պետության դժվար թե հաջողի դուրս գալ աղքատության փոսից։ Պետությունը, ըստ այդմ, պետք է նպաստներին ու ֆինանսական օգնությանը զուգահեռ՝ օգնի աղքատ ընտանիքների երեխաներին ավելի լավ կրթություն ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան