Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Վայնգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 28 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: