Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջին անգամ մանրամասն քննարկել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները իրավաբանների մասնակցությամբ մարտի 28-ին անցկացրել են օգտակար հանածոների պաշարների մասին նոր համաձայնագրի նախագծի առաջին երկարատև քննարկումը։ Այս մասին գրում է Суспільне-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրին։

«Ուկրաինան պատրաստ է շարունակել աշխատել դրա վրա»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Նա քննարկման մանրամասներ չի հայտնել։

Լրատվամիջոցներն անցյալ շաբաթվա վերջին հայտնել էին ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրի նոր տարբերակի մասին։ Մի քանի հրապարակումների համաձայն՝ փաստաթուղթը գործնականում չի պարունակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հրաժարվել հանածոների գործարքից՝ նրան սպառնալով «մեծ խնդիրներով»։

Նախօրեին Զելենսկին հաստատել էր համաձայնագրի նախագիծը ստանալու տեղեկությունը և հայտարարել, որ Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկ, ինչպես առաջարկվում է դրանում։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի ստորագրվի, եթե այն սպառնա ԵՄ անդամակցությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի