Հայաստանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ արդյունավետ գործակցությունից:

Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին: Հանձնաժողովի նախագահն այդ առումով ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միքայել Մավրոսը ներկայացրել է Կիպրոսին եւ կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների եւ ընդհանուր շահերի մասին: Դեսպանը նաեւ կարեւորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ գոհունակությամբ նշելով, որ տարեցտարի աճում է Կիպրոսում իրենց հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների թիվը: