Ուկրաինական Մարիուպոլում շուրջ 350․000 մարդ շարունակում է մնալ արգելափակված, քաղաքը մարտի 1-ից պաշարված է ռուսական զորքերի կողմից։ Այս մասին ասել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոն, փոխանցում է CNN-ը։ «Հաշվի առնելով, որ քաղաքում 540․000 բնակիչ կա, իսկ 150․000 մարդ տարհանվել է առաջին երեք օրերի ընթացքում, երբ հնարավոր էր, մենք գնահատում ենք, որ մոտ 350․000 մարդ …

