Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել արտախորհրդարանական ուժերին․ Դավիթ Սանասարյանը փակագծեր բացեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ

-Պարո՛ն Սանասարյան, բողոքի ակցիաներ կազմակերպող հիմնական ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի բանաձևը սա է, որ եթե իրենք հասնեն պատերազմից հետո վերընտրված Նիկոլ Փաշինյանը իշխանության հեռացման, կգան իշխանության և արժանապատիվ խաղաղություն կբերեն։ Ասում են, թե գալով իշխանության՝ «կկանխեն ՀՀ-ի թրքացումը», «Արցախի հայաթափումը»։ Կարելի՞ է սա սկզբունքային տարբերություն համարել իշխանության քաղաքականությունից։

–Ես անգամ չգիտեմ՝ իրենց խոստման հիմքում ի՞նչ քաղաքականություն է ընկած, ի՞նչ են պատկերացնում իրենք։ Միգուցե, Հայաստանի «ռուսաֆիկացո՞ւմն» են պատկերացնում ավելի շատ՝ «Ռուսաստանի կազմ մտնենք» կամ «Միութենական պետության մեջ լինենք», կամ գուցե իրենք պատկերացնում են, որ «Արցախը պետք է Ռուսաստանի կազմո՞ւմ լինի»։ Չգիտեմ՝ իրենք ինչ են պատկերացնում։

-Ինչո՞ւ միանգամից Ռուսաստանը հիշեցիք։

-Որովհետև գիտենք՝ իրենց գործունեությունն ինչի շուրջ է ծավալված։ Հայտնի չեկիստները գնում են Ռուսաստան, հետ են գալիս, այստեղ իշխանափոխություն են պահանջում։ Գուցե պայմանավորվածություններ ունեն իրենք, մենք չգիտենք։

-Նշանակում է՝ Ռուսաստանը դժգո՞հ է հնարավոր այն զարգացումներից կամ հնարավոր լուծումներից, որ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է մտադիր գնալ։

-Ես կարծում եմ՝ Ռուսաստանը մեկ ոտքով չի խաղում, երկուսով է խաղում։ Միգուցե և դժգոհ են, ամեն դեպքում՝ ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներ տեղի են ունենում։ Ամեն դեպքում՝ ընտրությունները չեն կայացել այն մասշտաբի խախտումներով, ինչ նախկինում է արվել։ Ժողովրդավարական պրոցեսները դեմ են Ռուսաստանի շահերին։ Միգուցե հենց նպատակն այն է, որ հլու-հնազանդ պահեն Նիկոլ Փաշինյանին՝ ունենալով ակտիվ փողոց, երկրորդ՝ «պլան Բ»-ն կարող է ուղղակի իշխանափոխություն անելը լինել։ Իրենք փորձեցին պատերազմից հետո, չկարողացան։

-Մոտավորապես մեկ տարի առաջ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ այս ուժերը գնացին նորից իշխանափոխության օրակարգով։

-Վստահ չեմ, որ ինչ-որ լուրջ բան է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի սխալ հայտարարությունները նրանց ակտիվացրեցին, որոշակի վերնագրեր կարողացան օգտագործել, կարողացան մարդկանց հուզմունքների և համոզմունքների հետ խաղալ, որ «Այ՝ տեսեք, Արցախը ծախում է»։ Ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ո՞վ է, որ Արցախը տա Ադրբեջանին առհասարակ կամ կա ինչ-որ մեկը, որ Արցախն Ադրբեջանին պետք է տա։ Հենց բախտները փորձեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, այն ժամանակ կտեսնեն իրական ժողովրդական ալիք ու այն ժամանակ կտեսնեն, թե ինչպես է հեղափոխությունը լինում։ Այն, ինչ հիմա կատարվում է, հեռու է հեղափոխությունից՝ ինչքան էլ կրկնեն այն, ինչ մենք արել ենք։

Չեն կարողանում մասսայական փողոցային պայքար կազմակերպել մի պարզ պատճառով՝ այն ժամանակ փողոց էին դուրս եկել ոչ թե ինչ-որ կուսակցություն կամ կուսակցություններ, այս պայքարողների մեծ մասին անգիր գիտեմ՝ ով որտեղից է, ինչով է զբաղված, իսկ այն ժամանակ դուրս էր եկել այսօրվա ընդդիմության մեծ մասից՝ նրանց ղեկավարներից կեղեքված, թալանված, ծեծված, ջարդված ժողովուրդը։ Այն ժամանակ մարդիկ դուրս չէին եկել ինչ-որ կլան պաշտպանելու։ Ինչ-որ մեկը չկար, որի շահերը պետք է պաշտպանվեր։

Պատերազմից հետո կար հիմնավոր բողոք՝ մարդիկ ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո հրաժարական տա, բայց քանի որ «քոչարյանականները», «սերժսարգսյանականները» սկսեցին ջարդուփշուր անել պետական շենքեր, սկսեցին փողոցն իրենցով անել, քաղաքացիների զգալի մասը դուրս չեկավ փողոց։ Ընտրություններում քաղաքացիների մի մասն ընտրեց Նիկոլին, որպեսզի նախկինները հետ չգան։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն, որն անընդունելի բան է պարունակում, էլի մարդիկ դուրս չեն գալիս փողոց։ Որովհետև փողոց դուրս եկածները ինչքան էլ համեմեն՝ «Արցախ», «թշնամին մտել է այստեղ», «թրքացում» և այլն, մարդիկ լավ հասկանում են, որ լրիվ այլ՝ իշխանության պայքար է գնում, բանտերում չհայտնվելու պայքար է գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան