Արցախում հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են …