Բռնությունը դանդաղ գործողության ռումբ է, որ մնալու է կիրառողի ձեռքերում․ վտանգներ է բերում չկանխարգելումը․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Հայաստանում ներքաղաքական թեժացումներն ընդամենը առիթ են, որ դրսևորում ստանան ատելության խոսքը, բռնության կոչերը, ծայրահեղականությունը։ Դրանք խորապես ամրագրված են հայաստանյան հասարակությունում։ Factor TV-ի հարցազրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա նշում է, որ միակողմանի մեղավորներ չկան այս դրության մեջ, և իրավիճակի ապաէսկալացիան էլ երկկողմ պրոցես պիտի լինի։

«Թեև ոստիկանությունը վերջին օրերին շատ թիրախավորվում է, բայց նաև ոստիկանությունն ունի խնդիրներ իր գործելակերպում։ Վերջին օրերը վկայում են այդ մասին։ Ոստիկանությունը պետք է լուրջ վերաբերվի իր մասնագետների պատրաստման, կրթության պրոցեսներին։ Ոստիկանությունը պիտի դնի այս հարցերը՝ ինչպե՞ս ապաէսկալացնել ծայրահեղ լարված, հասարակական կարգը վտանգող իրավիճակները։ Մյուս կողմից՝ քաղաքական գործիչները պետք է հասցեական լինեն, ընդունեն իրենց համախոհների կողմից թույլ տված սխալները, դրանք դատապարտեն»,- ասաց օմբուդսմենը։

Նա մտահոգիչ է համարում այն, որ մեդիայում, սոցցանցերում եղած ատելության, բռնության կոչերը նյութականանում են իրական կյանքում՝ հանգեցնելով բախումների, ծեծկռտուքով ուղեկցվող միջադեպերի։ Իսկ ի՞նչ լուծում կա իրավիճակին այն դեպքում, երբ բռնությամբ ու ատելությամբ հասարակության ծայրահեղականացումը և բևեռացումը ծառայում է որպես քաղաքական դիվիդենտ շահելու միջոց։

«Ես քաղաքական կրեդիտի տեսանկյունից համարում եմ, որ դա խթանող կամ առնվազն չկանխարգելող ուժի համար է լուրջ վտանգներ բերում։ Մեծ հաշվով՝ դա դանդաղ գործողության ռումբ է, որը հենց իր ձեռքերում է մնալու։ Այսինքն՝ քաղաքական ուժերը նաև կրում են պարտականություններ իրենց համախոհներին բռնության չտանելու՝ ոչ միայն հավաքների ազատության, այլև հանրային համերաշխության տեսակետից»,- կարծիք հայտնեց օմբուդսմենը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան