Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարենբաուերի հայտարարության։ «Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում մեր սահմաններին։ Ինչպես են նման բաներն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության …