Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ բռնի կերպով երկրից վտարել սիրիացի փախստականներին

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում բռնի կերպով իր երկրում գտնվող սիրիացի փախստականներին վտարել, ինչում նրան մեղադրում են ընդդիմադիրները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որքան անհրաժեշտ է՝ կհյուրընկալենք մեր եղբայրներին, որոնք փախել են պատերազմից ու որոշել ապաստանել մեր երկրում։ Եթե նրանք ցանկանում են, կարող են վերադառնալ, բայց մենք նրանց ոչ մի դեպքում չենք վտարելու կամ արտաքսելու»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է մինչև տարեվերջ սիրիական Իդլիբում առնվազն 100.000 տուն կառուցելու պլանների մասին։ Էրդողանը տեղեկացրել է, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկի մոտ մեկ միլիոն սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի նախագիծը, որոնց նախատեսվում է տեղավորել Անկարայի կողմից վերահսկվող անվտանգ գոտիներում։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում շուրջ 3,7 մլն սիրիացի փախստական է բնակվում։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ իշխանությունները թաքցնում են նրանց իրական թիվը։ Իշխանությունները հերքում են այս մեղադրանքները՝ ասելով, որ ընդդիմության գործողություններն ուղղորդված են արտաքին ուժերի կողմից, որոնք ձգտում են ապակայունացնել Թուրքիայում իրավիճակը։ Թուրքիայում վերջին շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին հանրության շրջանում գերակշռում է բացասական վերաբերմունքը փախստականների նկատմամբ։

Էմմա Չոբանյան