Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հոսպիտալում: Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և …

