Հինգշաբթի օրը ուժայիններին հաջողվել է ցուցարարներից ազատել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, որը դարձել էր Ղազախստանում ծավալված բողոքի ցույցերի էպիկենտրոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ականատեսների վկայությամբ` կան զոհեր և վիրավորներ, սակայն այդ մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն տրամադրվել: Հաղորդվում է, որ ցերեկը իշխանությունները բավարարել են ցուցարարների հիմնական պահանջը` կես տարով սառեցրել են ավտոմեքենաների գազի գնաճի պրոցեսը: …