Բացահայտվել է հանցագործության 154 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 154 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 32, անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծեծի՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4, անձի առևանգման, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, կաշառակերության, սպանության և հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ազատությունից ապօրինի զրկելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9 հետախուզվող ։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`