Պատերազմի ամենաթեժ կետը Մարիուպոլ քաղաքն է, սարսափելի իրավիճակ է այնտեղ: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ «Նրանք, ովքեր կարողանում են դուրս գալ Մարիուպոլից, պատմում են, որ թե՛ զինվորականների, թե՛ խաղաղ բնակիչների մարմինները գետնին գցած են, և ոչ մեկը չի կարողանում մոտենալ, որովհետև քաղաքում ռազմական գործողությունները չեն դադարում։ Բնակիչները չունեն …

