Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին:

Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել է բազմակողմանի մասնագիտական կենսագրություն նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Ունջյանը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից է:

Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, այսօր նաև պատվավոր դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտոյի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:

Շուրջ քսանհինգ տարվա դադարից հետո Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան և հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչեն սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և հանրահայտ ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը: