«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը, և այսօր նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Աննա Վարդապետյանի հանդիպումը: «Մշտապես «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության բոլոր հանդիպումների ու որոշումների մասին հանրությունը տեղեկանում է: Առաջիկայում որոշում կլինի նաև գլխավոր …

