Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը մեկնելու է Իսրայել՝ այդ երկրի նախագահ Իսաակ Հերցոգի՝ Անկարա կատարելիք այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ տարածաշրջանային երկու հակառակորդ պետությունները փորձում են կապերը վերականգնել երկարատև թշնամությունից հետո։ Հաղորդվում է, որ թուրքական պատվիրակությունը, որն Իսրայելում կլինի փետրվարի 16-17-ը, գլխավորելու են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի …