Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ալիևն ընդգծել է ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարումը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ …

