Հունիսի 13-19-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք
Հունիսի 13-19-ը Հայաստանում իրականացվել է 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 42 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423121 դեպք, որոնցից 412710-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8625 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3127681 թեստավորում»,- ասված է հաղորդագրությունում։