Բացասական վերաբերմունք ենք հայտնել․ ՀՌՀ նախագահը՝ Տեսալսողական մեդիայի օրենքի փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«2020 թվականին, երբ մշակվում էր «Տեսալսողական մեդիայի մասին» այսօր գործող օրենքը, մենք մոտավորապես կես տարի աշխատել ենք այդ օրենքի նախագծի վրա՝ լայն կազմով, և արդյունքում, այնուամենայնիվ, այս օրենքը բազմաթիվ թերություններ ունի: Այդ բացթողումների մասին մենք սկսեցինք հասկանալ օրենքի իրագործման ժամանակ»,- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունները՝ գործիք» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ նախ պետք է մշակել օրենքի հայեցակարգը, փիլիսոփայությունը, և թե ինչ վտանգներ կան գործող օրենքում ու ինչպես պետք է ներդաշնակեցնել օրենսդրական դաշտը:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ օրենքի նոր նախագծի մշակման ժամանակ ՀՌՀ ներկայացրած առաջարկները չեն քննարկվել: ՀՌՀ նախագահի դիտարկմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չէր կարող պրոֆեսիոնալ կերպով մշակել այս օրենքի նախագիծը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հավելեց, որ ներկայացվել է ՀՌՀ-ի բացասական վերաբերմունքը թե՛ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի բովանդակության նկատմամբ, թե՛ նախարարության աշխատելաոճի. «Երբ որ շատ արագ մի բան են անում, և արդյունքում ստացվում է ավելի վատ օրենք, քան գործող օրենքն է»:

Նշենք, որ հունիսի 21-ին ավարտվում է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված` «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը մտահոգություն է առաջացրել մի շարք մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում, ընդ որում՝ և՛ օրինագծի բովանդակության, և՛ դրա մշակման ու ներկայացման գործընթացի առումներով։

Մանրամասները՝ տեսանյութում: