«Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը արդարացվել է: Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բավարարել Ալեքսանդր Արզումանյանի վճռի բեկանման վերաբերյալ բողոքը՝ ճանաչելով և հռչակելով Արզումանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նշենք, որ Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել: Վճռի վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ որոշումը, որով արձանագրվել էր …

