Ալիևն այցելել է Քարվաճառի ու Բերձորի շրջաններ և Հայաստանի հետ սահմանին զորամաս բացել

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին այցելել է  Արցախի գրավյալ Քարվաճառի ու Բերձորի շրջաններ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում  է, որ Ալիևը մասնակցել է Քարվաճառում կառուցված նոր փոքր հիդրոէլեկտրակայանի, ինչպես նաև Պաշտպանության նախարարության նոր հատուկ նշանակության ուժերի զորամասի բացմանը։ Սա առաջին «կոմանդոս» զորամասն է, որը բացվել է Հայաստանի հետ սահմանին՝ գրավյալ Քարվաճառում։ Իսկ առաջին նման զորամասն ավելի վաղ բացվել էր Արցախի գրավյալ Հադրութում։

Բերձորի շրջանում Ալիևը ծանոթացել է Քարավաճառ-Լաչին ավտոմոբիլային ճանապարհի շինարարությանը, էլեկտրական ենթակայանում կատարվող աշխատանքներին։

Ալիևին ներկայացվել է տեղի ջրամբարի նախագիծը։ Նա ծանոթացել է նաև Լաչինի միջազգային օդանավակայանի շինարարությանը, ինչպես նաև Քարվաճառի գլխավոր հատակագծին։ Այնուհետև Ալիևը մի շարք կառույցների հիմնարկեքի է մասնակցել, այցելել Քավաճառում կառուցվող «Չիրագ-1» փոքր հիդրոէլեկտրակայան։ Այստեղ նրան զեկուցվել է շրջանի 5 վայրերում կառուցվող էլեկտրակայանների մասին։

Էմմա Չոբանյան