Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը, քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։ Մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ 3 տարվա ընթացքում համապատասխան մարմիններից ուղերձներ և …

