Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։

Հայաստան-Սիրիա հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանը, որի խորհրդանշական նետումով էլ խաղը մեկնարկել է։

Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է Իրանի թիմը, որն այսօր` ավելի վաղ, 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին։

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի խոսքով՝ մրցաշարը հիանալի հնարավորություն էր թիմի իրական հնարավորությունները գնահատելու համար․

«Խաղի վերջին րոպեները վճռորոշ եղան։ Ամեն դեպքում տղաները հիանալի բասկետբոլ ցուցադրեցին։ Ուրախ եմ այն ջանքերի համար, որ նրանք ներդրեցին այսօրվա խաղում։ Իսկապես շատ աշխատասեր թիմ ունենք, ինչը շատ կարևոր է ինձ համար։ Ինչ վերաբերում է Մալթայում կայանալիք առաջնությանը, ապա սպասում ենք միայն հաղթանակի։ Հիանալի մարզավիճակում ենք և գնում ենք հաղթանակի հետևից»։

Հայաստան-Սիրիա հանդիպման լավագույն խաղացող, ինչպես նաև Sada Cup մրցաշարի լավագույն խաղարկող է ճանաչվել Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանը, որը ևս մեկնաբանել է խաղի արդյունքը․

«Մրցաշարը հիանալի էր։ Շնորհակալություն կազմակերպիչներին և երկրպագուներին․ զգում էինք նրանց աջակցությունը և խաղում էինք նրանց համար։ Ամեն ինչ լավ էր մինչև վերջին խաղը։ Ցավոք, չկարողացանք հաղթել։ Մեզ համար շատ դժվար էր, քանի որ վնասվածքներ ունեինք»։

Թադևոսյանն ասում է՝ լավ են տրամադրված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը․

«Իհարկե, այս պարտությունից հետո մի փոքր տխուր ենք, բայց հուսով եմ՝ այլևս նմանօրինակ սխալներ թույլ չենք տա և Մալթայում յուրաքանչյուր խաղում կպայքարենք հաղթանակի համար»։

Հայաստանի բասկետբոլի հավաքականը վաղը կմեկնի Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը։