Ռուսական զորքերը ամբողջությամբ դուրս են բերվել Ուկրաինայի հյուսիսից և տեղափոխվել Բելառուս և Ռուսաստան: Այս մասին Twitter-ում հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Այդ ստորաբաժանումներից մի քանիսը կվերաբաշխվեն դեպի Արևելյան Ուկրաինա՝ Դոնբասում կռվելու համար, ընդ որում՝ նրանցից շատերին անհրաժեշտ է համալրում, նախքան նորից տեղակայվելը: «Հյուսիսից ցանկացած զանգվածային վերաբաշխում կտևի առնվազն մեկ շաբաթ», – ասվում է նախարարության …

