Գոռ Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր. պատանիների ձյուդոյի ԵԱ
Խորվաթիայի Պորեկ քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Մրցման երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գոռ Կարապետյանը / մարզիչ Վահե Թորոսյան /, տանելով 4 հաղթանակ, գրավել է 2-րդ մրցանակին տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: