ԲԴԽ-ում Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով հանձնախումբ է ձևավորվել. Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԲԴԽ-ում Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով հանձնախումբ է ձևավորվել
Ձայնագրության բովանդակությանը չեմ կարող գնահատական տալ, որովհետև ԲԴԽ անձնակազմից ձևավորվել է հանձնախումբ, որը կզբաղվի այդ ձայնագրության հարցով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե  ինչպես է գնահատում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ օրեր առաջ հրապարակած ձայնագրությունը:

Հիշեցնենք՝ վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը հատված է իր, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական ներկայացնել և քաղաքական հայտարարություններ է անում:

«Որպեսզի ամբողջական ադեկվատ գնահատական տրվի այդ խոսակցության մասնակիցների արտահայտություններին և կարողանանք համապատասխան եզրակացության գալ, մենք պարոն Վարդազարյանից խնդրել ենք ձայնագրության ամբողջական, մոնտաժով չաղավաղված տարբերակը: Ճիշտ է Վարդազարյանը պայմաններ է նշել ֆեյսբուքյան գրառմամբ, բայց, որպես կողմ, նա չի կարող պայմաններ առաջադրել ԲԴԽ-ին»,- նշեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ պետք է բազմակողմանի քննություն իրականացվի քննչական մարմնի կողմից. նախապատրասվում են նյութեր. «Սպասենք քրեդատավարական ընթացակարգով համապատասխան որոշումների կայացմանը»:

Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի արտահայտությունները, թե քրգործեր կարող է կարճել, Խաչատուրյանը պատասխանեց, որ դա համարում է որպես գոյություն ունեցող վարկածներից մեկը։

«Ջհանգիրյանն ասել է այն, ինչ ասել է, և ես դա գնահատում եմ որպես իրադրության մեկ այլ վարկած, թե ինչու է այդպես ասվել։ Իսկ թե որ վարկածն է իրականությանը համապատասխանում, իրավապահները կորոշեն»։

Խաչատուրյանը հավելեց, որ իր տեղեկություններով` նախաքննական մարմինը չի դիմել ԲԴԽ, որպեսզի Ջհանգիրյանը բացատրություն տա։ Իսկ ինչ վերաբերվում է Ջհանգիրյանի հրաժարականին, Խաչատուրյանը պարզաբանեց, որ լուրեր չունի, թե Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ։

Մանրամասները՝ տեսանյութում: