«Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին». Ժ. Անդրեասյան

Լուրեր

20.11.2024 | 13:33
90 միլիոն դրամ` գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:25
Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:22
Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:19
ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով
20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
20.11.2024 | 13:01
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
20.11.2024 | 12:59
«Մայր Հայաստանին» նպատակահարմար չեմ համարել հրավիրել` հաշվի առնելով նախորդ վարքագիծը. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:51
Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. Սուրեն Գրիգորյանը` Ամանորի աշխատանքները վաղ սկսելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:42
Եթե վարչության որոշում լինի՝ կմտածեմ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 
20.11.2024 | 12:34
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել խաղաղությունը՝ առանց Ուկրաինային տարածքային զիջումների. Reuters
20.11.2024 | 12:22
Մարությանը ճիշտ է արել. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:16
Ներսես Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
20.11.2024 | 12:07
Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նոր նախարար, Ադրբեջանի դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին. «Այս օրը թող լինի ոչ թե դժվարություններից ու խնդիրներից խոսելու, այլ միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որպեսզի կարողանանք առաջ գնալ, որովհետև աշխատանքներն ամենևին չեն ավարտվել, և մեզ նոր փորձություններ են սպասվում։ Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք էիք առաջամարտիկները։ Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին»։

Հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման ծրագիրը մեկնարկել է 2021 թ. ԿԳՄՍ նախարարության ու Համաշխարհային բանկի (ՀԲ) համագործակցությամբ, այն ֆինանսավորվել է ԵՄ-ի և ՀԲ-ի կողմից։

ՀՀ միջնակարգ դպրոցներում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) կրթության որակը բարելավելու աշխատանքներն իրականացրել է Համաշխարհային բանկը «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի կրթության փորձնական ծրագրի» շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Մյուս վեց առարկաների («Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն և սոցիալական գիտություններ», «Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգություն», «Արվեստ և տեխնոլոգիա») առարկայական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերանայման աշխատանքներն իրականացվել են «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) շրջանակում:

Եվրոպական միության ներկայացուցիչը՝ Ֆրենկ Հեսսը, ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է Հայաստանում կրթական բարեփոխումներին և վստահություն է հայտնել, որ դա շարունակական կլինի՝ նաև ծրագիրը ՀՀ ամբողջ տարածքում ներդնելու առումով։

«Ես հիշում եմ՝ երբ աշակերտ էի, դպրոցում ունեինք լաբորատորիաներ, բայց սա բավարար չէր։ Անհրաժեշտ էր ունենալ ուսուցիչներ, որոնք գիտեին՝ ինչպես սովորեցնել և հետաքրքրություն հարուցել աշակերտների շրջանում»,- ասել է Ֆրենկ Հեսսը և նշել՝ ինքը ևս ուսուցիչ է, և մեծ պատիվ է խոսել ուսուցիչների առջև։

Չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրվել ուսուցիչներին՝ անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը, ինչպես նաև վեր հանելու նոր մշակված առարկայական նյութերում առկա և հնարավոր խնդիրներն ու բացերը։

Հանրակրթական նոր չափորոշչի բովանդակությունը, արված աշխատանքը և առաջիկա անելիքները համառոտ ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նրա իրազեկմամբ՝ 2023-24 թթ. ՀՀ մյուս ուսհաստատությունները ևս կմիանան բարեփոխումներին. ամբողջական ներդրումը կավարտվի 2026 թ.։ Այս ուսումնական տարում չափորոշչի փորձարկումը կիրականացվի նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Մինչ փորձարկումը հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ), իսկ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

Ներկաներին ողջունել են նաև «Այբ»-ի տնօրեն Սոնա Կոշեցյանը և ԿԶՆԱԿ-ի ղեկավարը՝ Արտաշես Թորոսյանը, որոնք չափորոշիչների փորձարկման ողջ ընթացքում մանկավարժական համայնքի աջակիցներն են եղել:

Նրանք շնորհակալություն են հայտնել բարեփոխումների իրականացման բոլոր մասնակիցներին՝ աջակիցներից մինչև աշակերտներ՝ կարևորելով նաև իրենց մասնակցությունն ու ներդրումը:

«Այսօր՝ ծրագրի մեկնարկից մեկ տարի անց, այլ հայացքով ենք նայում խնդիրներին։ Եվ վստահաբար կարող ենք փաստել՝ աշակերտներն ավելի մոտիվացված են հաճախում դպրոց։ Աշխատանքները պետք է շարունակել նույն ջանասիրությամբ և անդադար խթանել զարգացումը։ Միայն այսպես կձևավորենք կիրթ, հոգատար քաղաքացի և ապագա սերունդ»,- ասել է Սոնա Կոշեցյանը։

Լրացնելով գործընկերոջը՝ Արտաշես Թորոսյանը հավելել է. «Ուսումնական գործընթացը ոչ մի րոպե դադար չունի, շարունակելու ենք համատեղ չարչարվել՝ նոր արդյունքներ գրանցելու համար։ Սիրելի՛ մանկավարժներ, այն ուժն ու վստահությունը, որ ունի սովորողն այսօր, ձեր ներդրած ողջ ներուժի հետևանքն է, ուրեմն՝ ի գործ»:

Միջոցառմանը հրավիրված մասնակիցներն էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ԲՏՃՄ և հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչներ (շուրջ 500 մասնակից)։

Տնօրենները հանդես են եկել ելույթներով և ընդգծել՝ հրաշալի թիմով հրաշալիորեն հաղթահարել են փորձարկումները:

«Եթե ուզում ես տեսնել երկրի ապագան, նայի՛ր նրա ուսուցիչներին,- վստահ է Բերդի թիվ 3 դպրոցի տնօրեն Արև Ներսիսյանը,- պատասխանատվությամբ և երկրի ծաղկող ապագայի հավատով կատարենք մեր առաքելությունը»։

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական տարին սկսվել էր 86 աշակերտով, փակվել՝ 103-ով:

Ըստ դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանի՝ երբ մտնում ես գործընթացի մեջ, կարիքներն ու խնդիրներն ավելի ակնառու են դառնում, և ուսուցչի, ծնողի ու աշակերտի ձայնը բարեփոխումների արդյունքում ավելի լսելի է դարձել՝ բարձրացնելու այդ խնդիրները։

«Մեր պարիսպը, պաշտպանիչ պատը մեր երեխաներն են: Այս մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, կազմակերպիչներն ու վերապատրաստող թիմը դարձան այն թիկունքը, որին հենվեցինք և վեր հանեցինք մեր աշակերտների ուսումնական գործընթացը բարելավող կարիքները: Վաղվա հզոր հայրենիքի բանալին մեզնից յուրաքանչյուրի ձեռքին է, և մենք պատրաստ ենք աշխատանքներին»,- ասել է սահմանապահ դպրոցի տնօրենը՝ Նաիրա Պապյանը:

Անդրադառնալով չափորոշիչների փորձարկման արդյունքներին, դրական կողմերին և առաջացած դժվարություններին՝ Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը հատկապես առանձնացրել է դասավանդման մեթոդների փոփոխության դրական ազդեցությունը. «Հատկապես կարևորում եմ նախագծային աշխատանքների դերը, որտեղ երեխաներն են ընտրում գաղափարը, որոշում ինչպես իրագործել, ինչ տեղեկություն փնտրել, ինչպես կառուցել աշխատանքը և այլն, իսկ ուսուցիչը միայն ուղղորդում է։ Այդպիսով՝ մենք ժամանակին համընթաց ենք քայլում՝ առցանց միջավայրը ծառայեցնելով ի նպաստ դասապրոցեսի»։

Ուսուցչուհին պատմել է, որ «Թվային գրագիտություն»-ից իրենց պատրաստած հավելվածները ներկայացվել են «Տեխնովացիա» միջազգային մրցույթին, և ՀՀ 5 թիմերից մեկը, որ անցել է մրցույթի միջազգային փուլ, իրենք են՝ Լճկաձորի հիմնական դպրոցի աշակերտների թիմը:

Չափորոշչի փորձարկման ընթացքում առաջացած դժվարությունը, ըստ Մալինյանի, ձևավորող գնահատականն էր, որը սկզբում չի ընկալվել աշակերտների կողմից, բայց հընթացս հաղթահարվել է:

Միջոցառման ավարտին մանկավարժական թիմին՝ ի դեմս տնօրենների, մենթոր ուսուցիչների, և կազմակերպչական թիմին, վերապատրաստողներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր»,- ասված է հաղորդագրությունում։