Ուկրաինայի զինված ուժերի թվակազմն առաջիկա երեք տարում կավելանա 100 հազարով։ Բացի այդ, երկիրը կավելացնի պայմանագրայինների ծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել օրենսդիրներին՝ մնալ միասնական և խուճապ չսերմանել ռուսական …