Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Մակրոնը խոսել է պատերազմի ավարտի ժամկետների մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի։ Unian-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է G7-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Մեր աջակցությունն Ուկրաինային ու մեր պատժամիջոցները ՌԴ-ի դեմ կտևեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ կարելի է ողջունել Ուկրաինայի նախագահի, ուկրաինացիների և նրանց բանակի խիզախությունը։ Ինչ վերաբերում է տարեվերջյան նպատակին՝ պատերազմի 4 ամիսն է անցել, տարեվերջին դեռ շատ հեռու է։ Սակայն ոչ ոք չի կարող ասել, որ պատերազմը կավարտվի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։ Վստահ եմ, Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»,- ասել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի միակ նպատակն Ուկրաինայի տարածքի կրճատումն է, և հավելել, որ պատժամիջոցներն էլ շարունակվելու են։

«Մենք շարունակելու ենք պատժամիջոցները, կշարունակենք աջակցել Ուկրաինային ու նրա ժողովրդին՝ լիակատար հաղթանակ տանելու համար ու բանակցելու այն պայմաններում, որոնք կընտրեն հենց ուկրաինացիները»,- հավելել է Էմանուել Մակրոնը։

Էմմա Չոբանյան