Չենք քշելու, մինչև լուծում չտան. Yandex-ի վարորդները դժգոհ են բարձրացող սակագներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ինչո՞ւ են բարձրացել տաքսի ծառայության գները․ քաղաքացիները վերջին շրջանում հաճախ են դժգոհում այս խնդրից։

Եթե ոչ վաղ անցյալում Երևանում, օրինակ, «Յանդեքս» տաքսի ծառայության մեկնարկային գինը 300 դրամ էր, ապա վերջին շրջանում նման գին գրեթե չի հանդիպում։ Ժամը 15։00-ին պատահական հասցեով որոնում իրականացրինք․ մայրաքաղաքի կենտրոնից Գարեգին Նժդեհի փողոց հասնելու համար ծառայությունը 1500 դրամ գումար պահանջեց։

Այն, որ բարձր սակագինը դուր չի գալիս ուղևորներին, ակնհայտ է, սակայն որքան էլ տարօրինակ է՝ դրանից դժգոհ են նաև հենց տաքսի ծառայություն մատուցողները։ «Յանդեքս»-ի վարորդները հերթական անգամ բողոքի ակցիայի էին դուրս եկել։

Մինչ այս վարորդներն աշխատում էին՝ յուրաքանչյուր պատվերի դիմաց «Յանդեքս» ընկերությանը վճարելով 16 տոկոս միջնորդավճար, բայց 4 օր առաջ տոկոսադրույքը բարձրացվել է, ըստ վարորդների՝ առանց ծանուցման։ Շատերը պատահաբար են իմացել այդ մասին։

Վարորդների շրջանում դժգոհության առիթ է դարձել նաև տաքսի ծառայությանը պատվեր տալու դիմաց վճարվող տոկոսի շեմի բարձրացումը։ Եթե նախկինում 3000 դրամից ավելի պատվեր գրանցելու դեպքում առավելագույն չափը 480 դրամն էր, ապա այժմ այդ շեմը նույնպես բարձրացվել է։

Վարորդները պահանջում էին հանդիպում ղեկավարության հետ, բայց նրանց ոչ ոք չմոտեցավ։ Factor TV-ն բարձրացված խնդիրների մասին պարզաբանում խնդրեց «Յանդեքս» ընկերությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան