Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պատմել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ զրույցը կառուցողական է անցել։ «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ ու կառուցողական»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ հետագա քայլեր են ակնկալվում երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ …

