ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդեռլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ: Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի …

