«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը:

Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։

Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն:

Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրվա առիթով և նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ նշանավորվում է բարեկամ երկրների՝ Վրաստանի և Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այն կարևոր նշանակություն ունի մեր մշակութային կյանքում՝ ամրապնդելու և շարունակական դարձնելու մեր երկրների միջև եղած մշակութային սերտ համագործակցությունը, հանրությանը ներկայացնելու և արժևորելու հանճարեղ դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի (Մհեր Մկրտչյան) ստեղծագործական կյանքը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Վրաստանից ներկայացուցիչներ՝ Դավիթ Բեժիտաշվիլիի գլխավորությամբ, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ և արվեստագետներ»,- ասված է հաղորդագրությունում։