Սաղաթելյանը ձախողել է, չի կատարել իր պարտականությունները. Ջուլհակյանը ներկայացրեց Սաղաթելյանի պաշտոնանկության նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Սաղաթելյանը ձախողել է, չի կատարել իր պարտականությունները»,- ներկայացնելով նախագիիծը՝ ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավո Արուսյակ Ջուլհակյանը:

Նրա խոսքով՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին, այնինչ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն` առաջին օրացուցային կիսամյակի  նիստերի 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին: Նշվածը նշանակում է, որ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցությունն ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման Ազգային ժողովի խորհուրդն իր ձևավորման պահից, այսինքն` 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարել է 25 նիստ: ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել:

«Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը»,- նշեց Ջուլհակյանը:

Պատգամավորը նաև հավելեց, որ Սաղաթելյանի կողմից բախումներ հրահրելու դեպքեր են արձանագրվել:

«Սաղաթելյանը նաև հանդես է եկել մի շարք վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով, ատելության խոսքով»,- նշեց Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ Սաղաթելյանը չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր առաքելությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: