Մեղրիի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հասարակություն
30.06.2022 | 23:01Հունիսի 24-ինոստիկանությանՄեղրիի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մեղրի քաղաքի Օհանջանյան փողոցի 67-ամյա մի բնակիչտնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, զննությամբ հողամասում հայտնաբերեցին կանեփի 95 բույս։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիականփորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր: