Ֆինլանդիան գրեթե 900 բեռնատար վագոն է առգրավել ռուսական ընկերություններից ԵՄ պատժամիջոցների շրջանակում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ հայտնվել է նամակ ֆիննական պետական երկաթուղային VR Group-ից և Ռուսական երկաթուղիներից։ Հունիսի 6-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությանն ուղղված նամակը վերաբերում է առգրավված 865 վագոններին։ Ֆիննական երկաթուղային VR կոնցեռնը հաստատել է, որ վագոններն իրականում առգրավվել են։ …

