Factor TV-ն՝ բազմակարծություն ապահովող լրատվամիջոց․ ի՞նչ է պարզել ԶԼՄ-ների ուսումնասիրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

Factor.am-ի նյութերում համեմատաբար ավելի փոքր է քաղաքական տարբեր հայացքներով ուժերի ներկայացուցիչների խոսքի միջև ճեղքվածքը։ Այս եզրակացությանն է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, որն ուսումնասիրել է՝ արդյո՞ք բևեռացված է հայկական լրատվական դաշտը։

«Տարածված կարծիք կա, որ Հայաստանի մեդիան հատկապես 2020թ. Ղարաբաղյան պատերազմում կրած կորուստների հետևանքով առավել բևեռացվեց՝ բացեիբաց հարելով քաղաքական մրցակից ուժերին ու քարոզելով նրանց պնդումները»,- նշվում է հետազոտության մեջ։

Այս պնդումները ստուգելու համար կենտրոնն ուսումնասիրել է 5 հեռուստաընկերության և 5 առցանց լրատվամիջոցի ներկայացրած բովանդակություն։ Հաշվարկվել է, թե որքան հաճախ են քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոսքերը ներկայացվում այդ հարթակներում, արդյո՞ք հավասարաչափ են ներկայացվում դրանք և արդյո՞ք ապահովվում է բազմակարծությունը։

Ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա  Բաղդասարյանի՝ իրենց ուսումնասիրությունը հաստատել է նախնական վարկածները լրատվամիջոցների բևեռացվածության մասին։ Ցանկի լրատվամիջոցներից եղել են այնպիսիք, որոնք առավելապես ուղիղ խոսքի հնարավորություն տվել են այն քաղաքական ուժերին, որոնց հետ կապված են։

«Դրանց մեջ կան վառ արտահայտված իշխանամետ ԶԼՄ-ներ։ Կան վառ արտահայտված ընդդիմադիր ԶԼՄ-ներ։ Եվ կան ԶԼՄ-ներ, որտեղ այդ կարծիքների բևեռացվածությունը այդպես մեծ ճեղքվածքով չի ներկայացվում։ Դրանք Factor TV-ն և CivilNet.am-ն են։ Մնացած դեպքերում, անգամ Հանրային հեռուստաընկերության դեպքում, վառ արտահայտված նախապատվություններ են դրսևորվել»,- նշում է Բաղդասարյանը։

Ուսումնասիրության ժամանակաշրջանը համընկել է Հայաստանում ընդդիմության ակցիաների ակտիվ շրջանի հետ։

Պարզվել է, որ այդ ժամանակաշրջանում Factor TV-ն տաղավարային հարցազրույցների ու քննարկումների ընթացքում ամենաշատը ձայն է տվել ՔՊ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, ինչպես նաև 15 այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ ապահովելով կարծիքների լայն ընտրություն։

Factor TV-ում ամենաշատը ներկայացվել են փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղիղ խոսքերը՝ 20 տոկոս, Ազգային ժողովի իշխանական ՔՊ խմբակցության ներկայացուցիչները ներկայացվել են 16 տոկոս դեպքերում, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ 12 տոկոս դեպքերում, «Հայաստան» խմբակցությունը՝ 9 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 3 տոկոս։

15 տոկոս են կազմել պետական կառույցների ներկայացուցիչների ուղիղ խոսքերը, 7 տոկոս՝ վարչապետի ուղիղ խոսքերը և 6 տոկոս՝ քաղաքացիների ուղիղ խոսքերը։

Նկատենք, սակայն, որ ուսումնասիրության մեթոդաբանությամբ ռեպորտաժ անվան տակ հավաքված է ամեն ինչ։ Արդյունքում, օրինակ, Factor TV-ի կամ այլ լրատվամիջոցի պատրաստած համակողմանի և ժանրին համահունչ ռեպորտաժը հավասարեցվել է այլ լրատվամիջոցներում սոցցանցային գրառման արտատպմանը։ Բաղդասարյանը բացատրում է, որ այդ ամենը խիստ պայմանականորեն են միավորել ռեպորտաժ ընդհանուր անվան տակ։

Ընդհանուր առմամբ, Լաուրա Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանի նման իրավիճակում նորմալ է լրատվամիջոցների բևեռացվածությունը, նորմալ են բևեռացված կարծիքները։ Խնդիրն ուրիշ տեղ է։

«Նորմալ է, եթե ԶԼՄ-ն արտահայտում է իր քաղաքական նախապատվությունները։ Նորմալ չէ, եթե նա այդ մասին բացահայտ չի հայտարարում։ Եվ ես կարծում եմ, որ եթե բոլորը գիտեն այս կամ այն ԶԼՄ-ի պատկանելության կամ կուսակցական առնչությունների կամ այս ու այն քաղաքական խմբավորմանը պատկանող մեկի հետ մերձավոր առնչությունների մասին, ուղղակի սխալ է թաքցնելը»,- նշում է Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ժամանակն է, որ Հայաստանում լրատվամիջոցները սեգմենտավորվեն՝ լինեն տարբեր քաղաքական ուժերի հետ բացահայտ կապված լրատվամիջոցներ, և լինեն այն լրատվամիջոցները, որոնք չեն պաշտպանում որևէ կողմի դիրքորոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան