ՌԴ դեսպանատունը սպառնում է ՀՀ-ին․ պատասխան եք տալու՝ ինչպե՞ս ձեր անվտանգության վրա կազդի այդ գիծը․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կանադան որոշեց դեսպանատուն բացել ՀՀ-ում, և դա առիթ է դարձել Կանադայի ու ՌԴ-ի միջև դիվանագիտական փոխհրաձգության։ Բանն այն է, որ նախ հունիսի 29-ին Իսպանիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է, թե Կանադայի դեսպանատան բացումը ՀՀ-ում երկկողմ կապերը կամրապնդի, հայկական ժողովորդավարությանը կաջակցեն, կօգնի Կանադային՝ արձագանքել աճող անվտանգային սպառնալիքներին, աջակցել եվրոպացի դաշնակիցներին քաղաքական եւ տնտեսական համագործակցության տեսանկյունից և շարունակել հակազդել ռուսական ներխուժմանը Ուկրաինայում»։

Հայաստանում ՌԴ դեսպանատունն այսպես է արձագանքել․ «Զարմացնում է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կանդրադառնա հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»։

Ինչպե՞ս բացատրել այս հրաձգությունը։ Factor TV-ի հետ հարցազրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ ռուսական դեսպանատնից սպառնալիք է հնչեցվում ոչ այնքան Կանադայի, որքան ՀՀ-ի հասցեին։

«Ասում են՝ իրենց հանդեպ դեմարշը Կանադան է իրականացրել, բայց պատասխան եք տալու դրա համար դուք, որովհետև ես Կանադայի վրա չեմ կարող՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ԱՄՆ-ի հատուկ դաշնակիցը, բայց դո՛ւք․․․ Ձեզ մի դրեք ինքնիշխան երկրի տեղ։ Սա հուշում է այն մասին, որ բացի ՀՀ-ի ինքնիշխանության սահմանափակումից, կախվածությունից և այլն․․․ իշխող կառավարական խմբին թվում էր, թե Արևմուտք-ՌԴ հակամարտությունը նվազագույնս է անդրադառնալու ՀՀ-ի վրա, թե ՀՀ-ն չի դառնա բախման թատերաբեմ, երկուսն էլ ըմբռնում են ՀՀ-ի հատուկ իրադրությունը։ Բայց փոխադարձ հակամարտությունն այնքան է սրվում, որ դա արդեն օբյեկտիվ իրականություն է դարձել»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան