Ռուսները թամաշա էին անում Սյունիքի բազայից՝ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ-ի վրա․ ի՞նչ կաներ ՆԱՏՕ-ն, երբ իր դաշնակցին սպառնային․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե արևմտյան պետությունները, Ուկրաինային զենքի ծավալուն մատակարարումներով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները։ Ըստ ՌԴ-ի տվյալների՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներն Ուկրաինային ավելի քան 28 հազար տոննա ռազմական նշանակության բեռներ են փոխանցել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ այլ թվերն է ներկայացրել մատակարարված զենքի քանակի վերաբերյալ, թե Ուկրաինային Արևմուտքն ու դաշնակիցներն ինչպիսի ռազմական աջակցություն են հայտնել․ Կիևին տրամադրվել է գրեթե 140 հազար հակատանկային համակարգ, ավելի քան 600 տանկեր, 500 հրետանային համակարգեր, ավելի քան 600 հազար հրետանային զինամթերք, ինչպես նաև ժամանակակից բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Առաջատարն ԱՄՆ-ն է մատակարարման ծավալով։ Մեծ Բրիտանիայի ռազմական նոր աջակցության գումարը 1․2 միլիարդ դոլար է, տարեսկզբից բրիտանական աջակցությունն Ուկրաինային 5 միլիարդ դոլարի է հասնում։

Ինչպե՞ս համեմատել Ուկրաինայի դաշնակից Արևմուտքին Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ՝ թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ 2021-ին ադրբեջանական ներխուժումների։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, թե «հայկական կողմի հետ պատահածի ֆոնին՝ ՌԴ-ին դաշնակից կոչելն արդեն իսկ ծիծաղելի է հնչում», և նրան համեմատում է ՆԱՏՕ-ի հետ։

«Պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության հարևան մտնի դաշինքի հարևան երկիր, մի քանի կիլոմետր առաջ գնա, և ԱՄՆ-ը նույնիսկ չդատապարտի դա, հնարավոր չէ այդպիսի բան։ ՆԱՏՕ-ի երկրների զինուժը կգա զավթիչ ուժերին վռնդելու։ Ադրբեջանցիները մտան Սոթք-Խոզնավարի հատվածներ մի քանի տեղից, ռուսները չդատապարտեցին։ Մինչդեռ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները պարտադրում էին նրանց՝ գալ և ուժով վռնդել ՀՀ-ի տարածքներից։ Անգամ Ֆրանսիան և ԱՄՆ-ը դատապարտեցին Բաքվին, ՌԴ-ն՝ ոչ։ Ի՞նչ դաշնակցային հարաբերություն։ Անցյալ տարի Սիսիանում ռուսների ռազմաբազայից աչքով երևում էր, թե ոնց են ադրբեջանական զինված ուժերը հարձակվել Սյունիքի մարզի վրա։ Կես օր ճակատամարտ էր գնում լոկալ մասշտաբի։ Ռուսները ռազմաբազայից թամաշա էին անում»,- հիշեցրեց Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան