Շիրակի մարզում «Covid-19»-ի դեմ չպատվաստվելու, սակայն կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու փաստի առթիվ քննվում են երկու քրեական գործեր։ Դրանցից մեկն առնչվում է «Գյումրիի Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությանը, մյուսը՝ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությանը։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, …