ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Չինաստանի Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, առևտրի, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման ու գործարար կապերի ամրապնդման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն …

