Հայաստանի սահմանը հատած ու Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կնոջը վիրավորած ադրբեջանցի զինծառայողի հարազատներն արդեն մի քանի օր է՝ փնտրում են նրան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի շրջանում տեղակայված 190-րդ զորամասի զինծառայող Նասիմի Մուսաևն անհետ կորել է իր ծառայության դիրքից սեպտեմբերի 26-ին։ Սոցցանցերում զինծառայողի ծնողների մասնակցությամբ բողոքի ակցիայի տեսանյութեր են տարածվել։ Համացանցում տարածված տեսանյութում նրանք …

