Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է

Լուրեր

25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին և բաց կմնան 12 ժամ՝ մինչև 20։00-ն։

Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Արտաշատ համայնքում։

Գրանցված թեկնածուները՝

  • «Նոր դարաշրջան» կուսակցություն (Տիգրան Բաղդասարյան),
  • «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Գերասիմ Վարդանյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Կառլեն Մկրտչյան)։

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վարշամ Սարգսյան)։

Արաքս համայնքում՝

  • «Արդարություն» կուսակցությունների դաշինք (Հակոբ Մելքոնյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ղազար Ղազարյան)։

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում (մեծամասնական)՝

  • Մրազ Բրոյան։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ահարոն Խաչատրյան)։

Մարտունի համայնքում՝

  • «Մեր համայնք» կուսակցությունների դաշինք (Արամ Կարապետյան),
  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Արամ Մանուկյան),
  • «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Հակոբ Վարդանյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հովհաննես Հովեյան)։

Գավառ համայնք՝

  • «Հայկական քվե» կուսակցություն (Հրայր Իսրայելյան),
  • «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Գուրգեն Մարտիրոսյան),
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Նարեկ Արևշատյան)։

Լոռու մարզի Ֆիալետովո համայնքում (մեծամասնական)՝

  • Ալեքսեյ Նովիկով,
  • Միխաիլ Չիչյով։

Ստեփանավան համայնքում՝

  • «Գործարար» կուսակցություն (Արմեն Գրիգորյան),
  • «Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Ալեքսանյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արայիկ Ներսիսյան),
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (Արսեն Գևորգյան)։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝

  • «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Վարդան Գևորգյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սևակ Միքայելյան)։

Ծաղկաձոր համայնքում՝

  • «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Նվեր Սեփոյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նարեկ Հարությունյան)։

Գառնի համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Պողոսյան)։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Զավեն Մանուկյան)։

Արթիկ համայնքում՝

  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (Մխիթար Վարագյան),
  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Արթուր Աստոյան),
  • «Հայրենիք» կուսակցություն (Լևոն Վահրադյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Անանիկ Ոսկանյան)։

Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝

  • «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք (Արգամ Հովսեփյան),
  • «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Առուշ Առուշանյան)։

Մեղրի համայնքում՝

  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Արմեն Հայրապետյան),
  • Հայաստանի եվրոպական կուսակցություն (Արշավիր Հովհաննիսյան),
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն (Վլադիկ Գևորգյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սերգո Գալստյան)։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Մխիթար Մաթևոսյան)։

Ջերմուկ համայնքում՝

  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Ազատ Հովակիմյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վահագն Արսենյան)։

Եղեգնաձոր համայնքում՝

  • «Նոր դարաշրջան» կուսակցություն (Մարտին Հարությունյան),
  • «Հանրապետություն» կուսակցություն (Դավիթ Հարությունյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հուսիկ Սահակյան)։

Տավուշի մարզի Իջևան համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արթուր Ճաղարյան),
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Լևոն Վարդապետյան)։

Դիլիջան համայնքում՝

  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Վարդան Ավագյան),
  • «Հանրապետություն» կուսակցություն (Նունե Սանթրոսյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Դավիթ Սարգսյան)։

ԿԸՀ-ից հայտնում են, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը իգական սեռի ներկայացուցիչ են։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրըհոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։