COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

COP17-ի շրջանակում Երևանում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումն ու Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ֆինանսավորման աճին, բնապահպանական հետազոտություններին և կրթական ծրագրերում կայուն զարգացման սկզբունքների ներդրմանը։

«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մերիդիան կենտրոնի Կապույտ գոտում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը և Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։
Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ֆորումը հիշեցնում է կարևոր սկզբունքի մասին՝ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն։
«Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։
Նախարարը տեղեկացրել է՝ գիտության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։
Ելույթի մյուս մանրամասները՝
◾️Պետության հատկացումների աճի մասին
◾️Բնապահպանական հետազոտությունների մասին
◾️Կայուն զարգացման սկզբունքները կրթական ծրագրերում ներառելու մասին
◾️Գիտական հետազոտությունների արդյունքներով որոշումներ ընդունելու մասին
Երկօրյա ֆորումի ընթացքում նախատեսվում է 17 թեմատիկ նիստ
Կընդունվի հայտարարություն, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի լիագումար նիստում»։